Հովիկ Աղազարյանը վայր չի դնի մանդատը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24news.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ մանդատը վայր չի դնի։

«Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը»,- ասել է Աղազարյանը՝ ներկայացնելով իր հիմնավորումները։

Ըստ Աղազարյանի, եթե ինքը վայր դներ մանդատը և վարույթների ավարտին երբ պարզվեր՝ ինքը մեղավոր չէ, հասարակության մեջ տպավորություն կստեղծվեր, թե ընդհակառակը ինքը մեղավորություն է ունեցել, և որ գնացել է գործարքի. «Դրա համար էլ մանդատս վայր դնելը նպատակահարմար չեմ համարում»,— ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ