«Սատկած կռիսները կռիսական քայլեր են անում». Սասուն Միքայելյան

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են Թալինի բնակիչների հետ:

Վարչապետի ելույթից հետո խոսեց նաև ՔՊ վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը:

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը,  ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, մեր ժողովուրդը չհասկացավ, կներեք, չպատկերացրեց:

Հետագայում աղավաղվեց ամեն ինչը, մեր ժողովուրդը չպատկերացրեց թե մարդիկ, ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին։ Եվ այսօր եկել է ժամանակը, մեր պատկերացումներով, մեր քայլերով, մեր հաղթանակներով, մեր կամքի ուժով, մեր տեսակով, որ մենք գնանք դեպի փայլուն ապագա, և դա պետք է արվի մի անհատի, հայ ժողովրդի ձայնի շնորհիվ»,- հարթակից ելույթ ունենալով՝ ասաց Սասուն Միքայելյանը:

տեսանյութը՝  news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ