Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». մեջլիսի պատգամավոր

Հայերը փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղ վերադառնալու հարցում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ, նախկինում նախագահի թեկնածու ՖազիլՄուստաֆն «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ» վերադարձին նվիրված լսումների ժամանակ։

Նահայտարարել է, թե եթե հայկական պահանջները բավարարվեն, դա պետք է տեղի ունենա փոխադարձ պայմաններով։

«Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա Արևմտյան Ադրբեջան։ Եթե հազար հայ վերադառնա Ղարաբաղ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»։ Այս այլընտրանքային պայմանները պետք է բարձրացվեն միջազգային հարթակներում»,- ասել է Մուստֆան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ