Դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ղազինյանի գույքը

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքը։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկտվության համաձայն՝ դատախազությունը նոյեմբերի 29-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Գագիկ Ղազինյանի, նրա հետ փոխկապակցված անձինք Կարինե Շահբազյանի և Դավիթ Գագիկի Ղազինյանի։

Թե ի՞նչ չափի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել, դեռևս հայտնի չէ։ Հայցը մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ