Նախկին իշխանությունների կողմից վաճառված զորամասը կվերադարձվի պետությանը․ Տարոն Չախոյան

Պետությանը վերադարձվում է թալանը, — այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Նախկին իշխանությունների կողմից 2009 թվականին վաճառված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը։ Ընդամենը 60մլն դրամով վաճառել էին հատուկ նշանակության հեկտարներով տարածք, շենք-շինություններ։

Ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ «հայրենափրկիչ» նախկինների մասին։ Բանակը սարքել էին թալանի միջոց՝ կանսերվի կոկոշներով դիրքեր էին կահավորում, իսկ զորամասերը՝ վաճառում ու զուգահեռ քարոզում, որ կհասնեն Բաքու չայ խմելու։

ՀԳ․ Ու դեռ համարձակվում են մեղադրել ներկայիս կառավարությանը բանակը կազմաքանդելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ