Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Տոնական Գ.-ի վարած «Օպել» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հակոբ Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Տոնական Գ.-ն և Հակոբ Մ.-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 71-ամյա Սոնա Մ.-ն, 50-ամյա Նազիկ Հ.-ն և 70-ամյա Ռոբերտ Հ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Տոնական Գ.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Խաչիկ Ֆ.-ն՝ «Թալին» բժշկական կենտրոն:
Նույն օրը՝ ժամեր անց, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ նշված վթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Եվա Հ.-ն:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: