«Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան»․ նոր մանրամասներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջիկ մահացել:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Iravaban.net-ին հայտնեցին հետևյալը․

«Մեզ հասած տեղեկության համաձայն՝ առավոտյան երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն է կանչվել, որը 7 րոպեում հասել է։

Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան, և, ցավոք, «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի վիճակը արդեն ծայրահեղ ծանր է եղել, կյանքը փրկել չի հաջողվել»։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ