Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան աղջիկը մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը 4 տարեկան աղջիկ է, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե-ն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ