Ժամը 12:00-ից ավարտված է Գումրու քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը:
Նախնական ընտրությունները՝ փրայմըրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը: Թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։
Քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրվել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն արուխանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը:
Ինքնաառաջադրվելու մտադրության մասին հայտնել են նաև այլ անձինք:
Գյումրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի և քաղաքապետի աթոռի համար պայքարի բոլոր մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի անդրադարձում: