Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու

Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմըրիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։

Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեկտեմբերի 1-ի երեկոյան, մասնավորապես, գրել է, որ ինքնաառաջադրման համար հաշվի է առել գյումրեցիներից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը։

Փրայմըրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը, թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։

Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է:

Գյուրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի ու քաղաքապետի աթոռի համար պայքարի բոլոր մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի անդրադարձում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ