Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կարծես գտել են իրենց անիծող, կույր ատող հատվածի հարցերը լուծելու ձևը․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է վարչապետ Փաշինյանի ու նրա տիկնոջ ակտիվությանը սոցցանցերում․

Ես ոնց տեսնում եմ’ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գտել են իրենց անիծող, կույր ատող հատվածի հարցերը լուծելու ձևը։ Ամեն օր մի կենցաղային թեմայով մի տեսահոլովակ ես դնում’ հեծանիվ, տոլմա, կինոդիտում, ու այդ հատվածն սկսում է սրտի կապլիներ խմել, դեպրեսվել, նորեն ու նորեն անիծել, քլնգել… Հաջորդ ռաունդում Փաշինյանենց պատասխանը նորից պոզիտիվ, բայց սադրող տեսահոլովակն է։ Ու ցիկլը գնում է’ մի կողմը հասարակության համար խոշոր հաշվով կլինի պոզիտիվ, մյուս կողմը’ դեստրուկտիվ, ինքնաոչնչացնող։ Այդպես դեղերով երկար չեն ձգի…

Հետգրություն. ասեմ, որ ինքս դեմ եմ եղել ու մնում առավել քան սովորական, կենցաղային կամ ընտանեկան թեմաներով փաբլիսիթիի կամ պոպուլիզմի գործիքը օգտագործելուն, չարաշահելուն, որը նաև վարչապետ Փաշինյանն է անում։ Ուղղակի ասեցի վերջին լավությունն անեմ հակառակ’ դեղեր խմող կողմին, որ այդ քաղտեխնոլոգիայից շահողը կրկին Փաշինյանն է լինելու, քանի դեռ նրա ախոյանը ավելի որակյալ փաբլիսիթի ռիլզեր չի արել…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ