Սրտի անհետաձգելի վիրահատության կազմակերպման հիմք է հանդիսանում ինվազիվ սրտաբանական բժշկական ծառայություններ իրականացնող բժշկի հետևյալ ախտորոշումը. «Սրտամկանի սուր ինֆարկտ» էլեկտրասրտագրության ST-էլևացիայով:
Այս մասին հայտնում է Iravaban.net-ը՝ նշելով, որ կարգավորումը սահմանված է Առողջապահության նախարարի դեկտեմբերի 2014թ թիվ 3085-Ա հրամանով։ Այն գործում է նաև այսօր։
Նշենք նաև, որ հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում ամբուլատոր քարտում առկա ախտորոշումը կամ հիվանդանոցային կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքը (էպիկրիզը):