Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար վարորդները կտուգանվեն. քաղաքացիները՝ որոշման մասին. հարցում

Կառավարության վերջին նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարներին, նկատել է, որ դրանք մեծ մասամբ հետևանք են եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելու:

Այժմ գործող ճանապարհային երթևեկության կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը:

Հաշվի առնելով խնդիրը՝ Կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, որով կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և թույլատրվող մինչև 3.5 տոննա առավելագույն զանգված ունեցող բեռնատարների վրա տեղադրված չլինեն նոր ձմեռային անվադողեր:

Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ:

Նոր պահանջի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ հասկանալու, թե ինչպե՞ս են քաղաքացիները ընդունել այն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ