Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։