Գյումրու շուկայից 15 կգ սիգ տեսակի ձուկ է առգրավվել

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության աշխատակիցները սիգ ձկնատեսակի, ձկնկիթի վաճառքի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ մարզերում շարունակում են իրականացնել ստուգայցեր։

Նոյեմբերի 29-ին Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում արձանագրվել է սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառք, հայտնաբերված 15 կգ (45 հատ) սիգ տեսակի ձուկն առգրավվել է։

Լայնամասշտաբ խստացված միջոցառումներն իրականացվում են ՀՀ բոլոր մարզերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ