ՊՆԱԿԱԼԵԶՆԵՐԻ ՎՆԳՍՏՈՑԸ

«Գործող իշխանություններին աջակցել ենք հեղափոխության օրերին»:-Սա ասում է դաշնակ առուստամյանը` մի քանի տասնյակ մարդկանցով իր հրավիրած միտիգում` թղթակիցների հարցերին պատասխանելիս: Սույն դաշնակ ընկերը մի մարդ է, որ այդ պահին հիշողության կորուստ ունեցավ և չհիշեց, թե ինչպես տապալեց Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալու քվեարկությունը:
Հետո ընկեր դաշնակը շարունակում է ասել մեկ այլ աբսուրդ.
-Իրենք կան-չկան, դաշնակցությունը լինելու է:

Այ հենց քո այս վերջին ասածով, ընկեր դաշնակ, դու արդեն (չէ, քո խոսքերը չմեջբերեմ` ափսոս է բառապաշարս) չափն անցնում ես: Թե ձեզ չպահեն արտերկրից, դուք վաղուց փոշիացել էիք, վկայությունը խորհրդարանական ընտրություններում ձեր ստացած 4 տոկոս քվեն, երեկվա մի քանի տասնյակ մարդով ձեր հանրահավաքը: Ամեն ինչ լավ էիք արել` երկու լավ միկրոֆոն, լավ դինամիկներ, և գեղամ մանուկյանի ձայնը շատ բարձր էր լսվում: Մի բան էր վատ` ասելիք չունեիք, ինչ է նշանակում կառավարությանն ուղղված «սթափվեք» ձեր կոչը: Սթափվեն ինչից, ձեր բոլոր ժամանակներում ռոբի ու սեռժի կառավարությունների մաս կազմած բոլոր տարիներին կուտակված կեղծիքը, աղտը մաքրելու գործընթացի՞ց:

Սթափության կոչ եք անում, վառվա՞ծ եք, ժողովրդից նեղացա՞ծ եք, որ ձեզ ձայն չտվեց, որ արդեն ձեզ քաղաքական լուսանցք է նետել: Բա ինչի՞ էիք Նիկոլի ղեկավարած կառավարության մաս կազմել` նախարարներ ունենալով: Հետո, երբ, ձեր խասիաթի համաձայն, դավաճանեցիք ու դուրս շպրտվեցիք, արդեն վնգստում եք, արդեն ձևեր եք թափում, թե երկրի ճակատագրով եք մտահոգ:
Այ դաշնակներ, ձեր ,,մտահոգության առարկա’’ երկրի դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ, և Նոր կառավարությունը (ի դեպ, ունենալով վրախորհրդի աջակցությունը) ուզում է ազատվել այդ կեղտից, իսկ դուք հենց այս փուլում միտինգներ եք անում` ձեր սիրելի սեռժի բառերով ասած «որ ի՞նչ անեք»:


Ասենք, դուք դրան սովոր եք` միտինգներ էիք անում նաև արցախյան պատերազմի թեժ օրերին, խրատներ էիք տալիս, փնտրում էիք թերություններ, որ դրանց մասին բարձրաձայնեք: Հիշեցնե՞մ ձեր հասցեին ասված Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Կան մարդիկ, որոնք գետնին ընկած քարը ցույց են տալիս ու ասում. «Այ, էս քարը պտի լինի է~ն սարի գլխին: Եթե միայն ասում եք ու չեք օգնում, գոնե մի խանգարեք նրանց, ովքեր այդ քարը գլորելով բարձրացնում են սարի գլուխը»:

Չե՞ք տեսնում, ընկեր դաշնակներ, որ էդ քարը սարի գլուխը բարձրանալու ճանապարհին է, ի՞նչ եք ուզում ձեր այդ մի քանի տասնյակ մարդով միտինգ անելով, որին, ի դեպ, մասնակցում էին ձեր սիրելի ռոբի ազատության համար 3 ռուբլիանոց լացողներ: Այդ չէ՞ր ձեր համակիրների բանակը: Գուցե այս միտինգը պե՞տք էր, որի տեսագրությունն ուղարկեք արտերկրի ձեր ղեկավարներին, որ հոնորարը չուշանա: Միայն թե այդ տեսագրությունը մի թեթև մոնտաժեք` մարդկանց կադրեր ավելացրեք «Մերժիր սեռժին» կարգախոսով հարյուր հազարավոր մարդկանց մասնակցության միտինգից: Թե չէ խայտառակ կլինեք արտերկրի ձեր տերերի մոտ:

Դաշնակներն, այսպես ասած, սթափության կոչ են անում Նոր կառավարությանը, հավանաբար նրանց դուր չի գալիս դատաիրավական համակարգի մաքրումն ու զտումը` նրանք այնտեղ, ըստ երևույթին, շատ ընկերներ ունեն, որոնց հայտագրերը նայելիս միայն զայրույթ է առաջանում, թե այդ ի՞նչ ճանապարհով են դիզել հսկայական կապիտալ: Հիասթափեցնեմ ձեզ, ընկեր դաշնակներ, Եվրախորհուրդն արդեն հայտարարել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին ֆինանսական իր աջակցության մասին: Ի՞նչ է ստացվում, հայրենի երկրում քաղաքական լուսանցք ընկնելուց վիրավորած դաշնակներին դուր չի գալիս, որ երկիրը մաքրվում է կոռումպացված դատավորներից, որին աջակցում է Եվրոպան, իսկ մեր երկրում ապրող դաշնակներին դա դուր չի գալիս: Իրենց դուր էին գալիս ռոբի ու սեռժի ղեկավարած տարիների ճահիճն ու ճահճահոտը–այնտեղ օգուտներ ու դիվիդենտներ քաղելու մեծ ասպարեզ ու հնարավորություն կար:

Ընկեր առուստամյանը թղթակիցներին ասում է. «Մեր այս ակցիան մի կապեք Քոչարյանի հետ»:
Ձեր ասելով չի, ընկեր դաշնակ, որ այդ կապը չկա. այդ կապը միշտ եղել է, սկսած այն պահից, երբ ռոբը, նախագահի աթոռը գրավելու հաջորդ օրը, առանց դատարանի որոշման, կալանքից ազատեց ձեր կուսակից Վահան Հովհաննիսյանին: Հա, ի դեպ, ընկեր դաշնակներ, այդ դուք չէի՞ք, որ անտեսեցիք ձեր կուսակից Պողոս Պողոսյանին ծեծելով մահվան հասցնելու հանգամանքը: Այն ժամանակ ինչու՞ մի միտինգ էլ այդ թեմայով չարեցիք, չէ՞ որ սպանվել էր ձեր կուսակիցը, սպանվել էր, ու իր մեղքն ընդամենն այն էր, որ, արցախյան պատերազմի տարիներին Ախալքալաքից հսկայական զենք ու զինամթերք օգնություն բերաողի իրավունքով կարող էր «Բարև, ռոբ» խոսքերով ողջունել նրան, և վերջինս ժամանակին շնորհակալ է եղել զենք բերող ազնիվ հայորդուն: Դա ռոբից տուժած քանի~երորդն է, որը, ափսոս, մի ուրիշ մեղք էլ ուներ` հավատացել էր ձեզ ու դաշնակցությանը հարել:

Անթասիբներ, ժողովրդից մերժվածներ, որ փորձում եք գետին ընկած ձեր հաշմանդամ մամինը ոտքի կանգնեցնել:

Եվ վերջում, ընկեր դաշնակ առուստամյանն ասում է. «Ես Նիկոլ Փաշինյանին պաշտպանել և պաշտպանելու եմ…»: Տո այ… (չէ, բառապաշարս դարձյալ ափսոս է), քեզ թվում է Նիկոլ Փաշինյանն ունի” քո կարիքը: Իհարկե ոչ, Նիկոլ Փաշինյանը բոլոր ազնիվ հայերի աջակցությունն արդեն լիուլի վայելում է, դու մի մտահոգվիր:
Հ.Գ. 100 տարիներից ավել տարիք ունեցող դաշնակցությանը, կարծես թե, արդեն կարելի զառամյալ համարել, որից պակասում է երկու կարևոր բան` հեղինակություն և… ազգասիրություն:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ