ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում հրապարակել է 1837 թվականին Սուրբ Ղազար կղզու տպարանում տպագրված Հայկազյան բառարանից մի հատված, որում առկա է նորաձև բառի բացատրությունը։
«Լուսանկարներում 1837 թվականին Սուրբ Ղազար կղզու տպարանում տպագրված Հայկազյան բառարանն է, և դրանում ՆՈՐՁԵւ բառի բացատրությունը։
Ես կներկայացնեմ միանգամից գրաբարից փոխադրած տարբերակը.
ՆՈՐԱՁԵւ — Ինչ-որ նոր ձեւով, անսովոր, նորակերպ, նորագյուտ, նորահնար, նոր եւ վայելչազարդ։
Նախադասության մեջ գործածելու օրինակներն են.
«Կործանիր ինձ ՆՈՐԱՁԵւ ԱՄԲՐՏԱՎԱՆՈւԹՅՈւՆ….»,
«Նորաձեւ ԱՏԵԼՈւԹՅՈւՆԸ փոխանցվեց եւ տեղի չի տալիս»,
«Ինչու է այդ ՊԱՏՎԻՐԱՆԸ դեռ գրվածքների մեջ, եթե ՆՈՐԱՁԵւ է ուրիշ բան…»։
Հ. Գ. Նորաձեւության ժամանակակից ինդուստրիան սկիզբ է առել Հայկազյան բառարանի այս տպագրությունից 20 տարի անց։ 1858 թվականին Չարլզ Ֆրեդերիխ Վորֆը իր ստեղծած հագուստի վրա առաջին անգամ պիտակ է կարել, իսկ բոլորիս հայտնի Կոկո Շանելը 50 տարի անց նոր՝ 1883 թվականին ծնվել է։
Իսկ մինչ այդ եւ դրանից հետո համաձայն Հայկազյան բառարանի Նորաձեւ կարող էին/են լինել ամբարտավանությունը, ատելությունը, տգիտությունը, 10 պատվիրաններին հակասող երեւույթները եւ այլն եւ այսպես շարունակ։
Ուստի եկեք՝
Ձեռնոց նետենք տգիտությանը
Կրթարշավ սկսենք
Գիտելիքը եւ կրթվելը դարձնենք նորաձեւ
Նոր հմտություններ յուրացնենք
Չկրթենք
Միայն՝ կրթվենք
Սովորենք մեր անձնական կյանքը եւ մեր միջավայրը ավելի լավը դարձնել
Սովորենք հարստանալ եւ հարստացնել
Սովորենք երջանկանալ եւ երջանկացնել
Սովորենք ուժեղանալ եւ ուժեղացնել
Կրթվելը նորաձեւ է»: