Պուտինը խորամանկորեն խառնեց թեմաները․ պատճառներից մեկը ՀՀ դիվերսիֆիկացված քաղաքականությունն է

ՌԴ նախագահ Պուտինն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի թեմային: Ըստ Պուտինի՝ Հայաստանում ՀԱՊԿ-ի հարցում խնդիր են տեսնում այն, որ չի միջամտել Լեռնային Ղարաբաղում և իսկ Լեռնային, Ղարաբաղն իրավաբանորեն Հայաստանի տարածք չէ, իսկ ՀԱՊԿ պատասխանատու է Հայաստանի տարածքի հանդեպ գրոհի դեպքում:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

«Այնպես չէ, որ Պուտինը չի իմացել, թե ինչ է հայտարարում և երկու թեմա շատ խորամանկորեն կապել է իրար, մեկը՝ բուն Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, և երկրորդ Հայաստանի սահմանամերձ գոտիների վրա Ադրբեջանի հարձակումները։ Ես կարծում եմ՝ սա բավականին հնարամտրեն, խորամանկորեն արված մանիպուլյացիա է, որպեսզի ղարաբաղյան պատերազմի ստվերի ներքո անտեսվի Հայաստանի և տվյալ պարագայում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու վրա Ադրեբեջանի հարձակումը։ Արդյոք Պուտինը տեղյակ չէ, որ բացի Ղարաբաղի վրա հարձակումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, Հայաստանի վրա հարձակում է տեղի ունեցել 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին։ Վստահաբար տեղյակ է, որովհետև երկու դեպքերով էլ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշեց, որ Վլադիմիր Պուտինը գիտի, որ բացի բուն ԼՂ-ի վրա կատարված հարձակումը տեղի է ունեցել այս ամենը և Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։ Հիմա Վլադիմիր Պուտինը շատ լավ զեկուցվում է և տեսնում է, որ Հայաստանի կողմից վարվող դիվերսիֆիկացիոն քաղաքականությունն ավելին է, քան նույնիսկ կարող էին պատկերացնել և դա նախատեսում է ռազմատնտեսական համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ոչ ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ՝ Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա և այլն, որոնք կարող են Հայաստանին սպառազինություն տրամադրել միայն մեկ երաշխիք ունենալու դեպքում, եթե ՀԱՊԿ-ի պայմանագրերն այլևս չեն գործում։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ