ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արկադիա Տոնոյանը դեկտեմբերի 4-ից կնշանակվի Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը`
Արկադիա Տոնոյանին 2024 թվականի դեկտեմբերի 4-ից նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Նյու Դելի)»,- ասված է որոշման մեջ: