Մոսկվան ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ շփումներ է ակնկալում. Գալուզին

Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ ունենալ Երևանի հետ՝ առաջիկայում Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ:

«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի առաջիկա իրադարձությունների շրջանակներում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ չնայած հայտնի խնդրահարույց հարցերին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմակողմ երկխոսությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ