Պուտինը իր խոսքում չանդրադարձավ Սև լճին, Ջերմուկին, Խոզնավարին, որովհետև այդտեղ ասելիք չկար և ՀԱՊԿ-ը ֆիասկո էր գրանցել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների մասին Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։
Բագրատյանի խոսքով՝ ԵՄ-ն ՀՀ-ի համար ընդունելի արժեհամակարգ է, բայց ՀՀ-ն արտաքին հարաբերությունները կառուցում է անվտանգային երաշխիքներից ելնելով․ «Այն ուժերը որոնք նախաձեռնել են ԵՄ-ի ինտեգրվելու համար ստորագրահավաք, նրանք դիպուկ են աշխատում, բայց իշխող քաղաքական ուժն է դոմինանտ ուժը, որը այդ ուղղության մասին բարձրաձայնել է և քայլեր է անում»։
Պատգամավորը նշում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները չպետք է հակադրել ԵՄ-ի հետ հարաբերություններին․ «Եթե ՌԴ-ն չի ցանկանում մեզ հետ ռազմավարական դաշնակցություն անել, ապա դա խնդիր չէ։ Մենք էլ Ֆրանսիայի հետ ենք փորձում, Հնդկաստանի հետ են փորձում։ ՌԴ-ն փորձում է թուրքական աշխարհի հետ աշխատել և մենք պետք է գտնենք այն դաշնակիցներին, որոնց հետ կարող ենք համագործակցել, բայց դա ուղղված չէ ՌԴ-ի դեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում