Թալանել են Վանաձորի մշակույթի պալատը. կասկածյալները 14 տարեկան պատանին ու նրա ընկերներն են

Վանաձորում գողության դեպք Է բացահայտվել։

Քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատից գողացել էին շենքի ջեռուցման համակարգերը և ջեռուցման մարտկոցները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղեկություն է ստացվել, որ գողությունը կատարել է Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Վ․-ն։

Նույն օրը վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ինքն իր ծանոթներ Վանաձոր քաղաքում բնակվող «ղարաբաղցի Ռոմկան»՝ մականունը «Ճուտ», Արոն, Սարոն, Տիկոն և Գեղամը, նախօրոք պայմանավորվելով նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, հանդիպել և Գեղամի մուգ կապույտ գույնի, առանց համարանիշերի ավտոմեքենայով գնացել են վերոգրյալ մշակույթի պալատ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսաներ և ջեռուցման մարտկոցներ:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ՝ վերոգրյալ անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ