Չինացի կրիպտոմիլիոնատերը 6,2 մլն դոլարով գնել և կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը

Չինացի կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, որը հեղինակավոր Sotheby’s աճուրդում գնել էր 6,2 միլիոն դոլարով, գրում է Barrons-ը։

Հոդվածում ասվում է, որ Սանը Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում լրագրողների աչքի առաջ կերել է բանանը՝ պոկելով այն պատից:

Նշենք՝ պատին կպչուն ժապավենով ուղղակի ամրացված բանանն իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի The Comedian վիճահարույց ինստալյացիան է, որը «խորհրդանշական» է որակվել:

«Այն իսկապես ավելի համեղ է, քան մյուս բանանները»,- ասել է Սանը համտեսից հետո:

Կատելանի՝ կպչուն ժապավենով պատին ամրացված բանանի ինստալյացիան առաջին անգամ ներկայացվել էր 2019-ին Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում:

Այն ժամանակ Կատելանը խոստովանել էր, որ բանանը գնել է 30 ցենտով, ավելի ուշ ինստալյացիան վաճառվել էր 120,000 դոլարով՝ միջազգային մամուլում բուռն քննարկումներ առաջացնելով ժամանակակից արվեստի ընկալման և արժևորման մասին: Կատելանը բացատրել է, որ սա «սադրանք է, որը կոչ է անում խորհելու արվեստի արժեքի մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ