ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում. Գալուզին

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ խոսքը համալիր պայմանավորվածությունների մասին է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։

«Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», — ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը կարծում է նաև, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ