Նոյեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչից առաջացել է գազի արտահոսք:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են հրշեջ-փրկարարները, պարեկները, «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել կոտրված գազասյուներն ու գազախողովակները նորով փոխարինելուն:
Պարեկները պարզել են, որ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, բեռնատարն էլ «Foton» մակնիշի է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն խողովակի մի մասը պոկվել և վնասել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի և սեփականատիրոջ, ինչպես նաև բեռնատարի վարորդի ինքնությունը պարեկները պարզում են: