Ադրբեջանի քարոզչամեքենան անհիմն մեղադրանքներ է տարածում

Վերջին օրերի Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում արտացոլված է երկրի ռազմական ակտիվության բարձր մակարդակը՝ ներառյալ Իրանի և Պակիստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը, ՆԱՏՕ-ի հետ հանդիպումները և տարբեր զորավարժությունների անցկացումը:

Այս ֆոնին Ադրբեջանի քարոզչամեքենան շարունակում է տարածել անհիմն մեղադրանքներ Հայաստանի հասցեին, մասնավորապես պնդելով, թե «Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և այդ նպատակով կառուցում է հարձակողական բնույթի պաշտպանական կառույցներ»: Նման պնդումներն անտրամաբանական են, քանի որ Հայաստանի կառավարությունը վարում է թափանցիկ քաղաքականություն, իսկ եվրոպացի դիտորդները հստակ տեսնում են, թե ինչի է պատրաստվում Հայաստանը և ինչի՝ Ադրբեջանը։

Հայաստանն ունի լեգիտիմ իրավունք ամրապնդելու պաշտպանությունը, հատկապես հաշվի առնելով Բաքվի մաքսիմալիստական հռետորաբանությունը։

Ադրբեջանը պետք է դադարեցնի իր սպառնալիքները և չտարածի անհեթեթություններ, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանը ոչ ոքի վրա հարձակվելու մտադրություն չունի և առաջարկում է տարածաշրջանում խաղաղություն կառուցել։

Աղբյուրը՝  Ինֆոտեկա 24

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ