«Անգելա, ների՛ր ինձ». Պուտինը տարիներ անց կրկին ներողություն է խնդրել Մերկելից

Տարիներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, սակայն պարզվել է, որ նրանք այդ հանդիպմանը «մենակ չեն» եղել, նրանց միացել է նաև Պուտինի շունը, այնինչ հետո պարզվել է՝ Մերկելը վախենում է շներից:

Մերկելն իր հուշերում նկարագրել է տեղի ունեցածը: Նա պատմել է, որ Պուտինի հետ հանդիպումներից մեկում նրա նստավայրի սենյակում լաբրադոր է եղել։ Կանցլերը խոստովանել է, որ իրեն անհարմար է զգացել, քանի որ վախենում է շներից։ Բանն այն է, որ քաղաքական գործիչը հոգեբանական տրավմա ունի՝ մանուկ հասակում նրան լրջորեն կծել է շունը։

Պուտինը, մեկնաբանելով Մերկելի հուշերը, ասել է, որ ներողություն է խնդրել Մերկելից կատարվածի համար և խոստացել է հրաժարվել շների ներկայությունից հետագա հանդիպումներին։

«Նախ, շների թեմայի վերաբերյալ, իսկապես, նման դեպք եղել է։ Տիկին Մերկելը եկել էր մեզ հյուր: Ես արդեն ասել եմ նրան այս մասին, չգիտեի, որ նա վախենում է շներից։ Եթե ես իմանայի, երբեք այդպես չէի անի»,- պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարը։

Պուտինը նշել է, որ ցանկացել է ստեղծել անկաշկանդ և հաճելի մթնոլորտ։ Այդ պահին նա ելնում էր նրանից, որ Եվրոպայում և բուն Գերմանիայում, որտեղ ինքն ապրել է 5 տարի, շատ դրական վերաբերմունք է եղել ընտանի կենդանիների նկատմամբ, և հետևաբար, կարծում էր, որ Մերկելին հաճելի կլիներ շան ընկերակցությունը:

«Ես ներողություն խնդրեցի նրանից, ասացի՝ կներեք, ես չգիտեի այս մասին: Այժմ կրկին դիմում եմ նրան ու ասում՝ «Անգելա, խնդրում եմ, ներիր ինձ, ես չեմ իմացել», չեմ ցանկացել Ձեզ ինչ-որ ցավ պատճառել»,- վստահեցրել է Պուտինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ