TikTok-ը մինչև 13 տարեկաններին կարգելի գրանցվել, 18 տարին չլրացածներին էլ՝ «գեղեցկության ֆիլտրեր» օգտագործել

TikTok սոցիալական ցանցը նոր սահմանափակումներ է մտցրել մինչև 18 տարեկան օգտատերերի համար։ Դեռահասներին կարգելվի օգտագործել արտաքին տեսքը փոխող գեղեցկության զտիչներ։ Ընկերությունը հայտարարել է, որ արգելքը պայմանավորված է նրանով, որ ֆիլտրերի պատճառով երիտասարդները (հատկապես աղջիկները) սկսում են քննադատաբար վերաբերվել իրենց արտաքինին։

Ընկերությունը նաև հայտարարել է, որ պլանավորում է արգելել 13 տարեկանից ցածր երեխաների գրանցումը հարթակում, գրում է The Guardian-ը։

Արգելքը վերաբերում է բացառապես «գեղեցկության ֆիլտրերին», որոնք թույլ են տալիս մեծացնել շուրթերը, հարթեցնել կամ փոխել մաշկի երանգը: Կոմիկական էֆեկտներով զտիչները չեն ազդի սահմանափակումների վրա:

Ընկերությունը նաև հայտարարել է օգտատերերի տարիքի նկատմամբ վերահսկողության ավելացման մասին: Մինչև տարեվերջ TikTok-ը կսկսի փորձարկել մեքենայական ուսուցման համակարգեր, որոնք կարգելափակեն մինչև 13 տարեկան երիտասարդ օգտատերերի հաշիվները։ Սա նշանակում է, որ հազարավոր հաշիվներ կարող են ջնջվել:

Ըստ TikTok-ի ներկայացուցիչների՝ օգտատերերին արգելափակելիս սխալները կուղղվեն բողոքարկման միջոցով։ TikTok-ի երեխաների անվտանգության ղեկավար Քլոե Սեթերը խոստովանել է, որ նոր միջոցները կարող են «նյարդայնացնել» որոշ երիտասարդների, սակայն երեխաների անվտանգությունն առաջնահերթություն է ընկերության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ