ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի նախկին հրամանատար Մուրադովը Պուտինի հրամանով նոր պաշտոն ունի

Լեռնայի Ղարաբաղում ռուսական խաղաղապահ միավորման նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ։

Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ 202-ի աղետալի պատերազմից ու ԼՂ մասնակի օկուպացիայից հետո Մուրադովն այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի առաջին հրամանատարն էր։ Այնտեղ ծառայությունն ավարտելուց հետո նա նշանակվել էր ՌԴ արևելյան շրջանի հրամանատար, սակայն ազատվել էր 2023 թվականի ապրիլին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ