Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ Եվրամիության հետ բանակցություններից հրաժարվելուց հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։

Այս տեղեկությունը տարածել է նախագահի աշխատակազը։ Ըստ հաղորդագրության`հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ի երեկոյան՝ Օրբելիանիի պալատում։

Դիվանագետների հետ հանդիպումից հետո Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը, նար հրաժարվում է դրամաշնորհներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ