«Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան և այլ ռազմամթերք. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք հանձնելու դեպք։

Արդյունավետ է եղել նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների բացատրական աշխատանքը. Արծվանիստ գյուղի մի բնակիչ ներկայացրել է ակոսափող հրացան։

Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը, քանի որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ