Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված «Aznavour95» համաշխարհային չելենջին միացել է նաեւ կոմպոզիտոր եւ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։
«Ընկերներ, ուրախ եմ մասնակցել «Aznavour95» համաշխարհային չելենջին եւ հրավիրում եմ բոլորիդ միանալ եւ երգել Շառլ Ազնավուրի երգացանկից ձեր սիրելի երգից մի քանի տող։
Այս քայլով մենք աջակցում ենք Ազնավուրի հիմնադրամին, որն իրականացնում է հումանիտար գործունեություն», — գրել է Թանկյանը։
Հայտնի երաժիշտը կատարել է Ազնավուրի «They fell» ստեղծագործությունից մի հատված, որը նվիրված է Հայեց Ցեղասպանությանը։ Չելենջին միացել են նաեւ հայ երաժիշտ Էլլի Բերբերյանը՝ ԱՄՆ-ից, Սոնա Ռուբենյանը՝ Հայաստանից։