Հայաստանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այլ «դադար է վերցրել»:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Ղազախստանում լրագրողների հարցերին:
«Հայաստանը միա-ամանակ չի առարկում, որ նախատեսված փաստաթղթերն ընդունվեն: Սա նշանակում է՝ հավանականություն կա, որ Հայաստանը կվերադառնա ամբողջական ձևաչափով աշխատանքի: Կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը թելադրված է երկրի ներքաղաքական իրավիճակով և, իհարկե, Ղարաբաղում ճգնաժամի հետևանքներով»,- ասել է Պուտինը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։