Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված:
Ինչպես հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար։
Անցակետը հատելու հերթում ընդհանուր 2231 տրանսպորտային միջոց է սպասում: