Նոյեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող հատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց բախվել են 2 «BMW», «Nissan», և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված և բախումը տեղի է ունեցել 2-ի միջև:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: