Ռուսաստանն ավելի շատ հրթիռ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին. Պուտին

Ռուսաստանը տասն անգամ ավելի շատ հրթիռ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած, և հաջորդ տարվանից կավելացնի նման հրթիռների արտադրությունը ևս 25-30%-ով:

ՀԱՊԿ գագաթնաժողովում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է համապատասխան հրթիռային համակարգերի և հարակից սարքավորումների արտադրությանը, ապա Ռուսաստանում այն 10 անգամ ավելի է, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ընդհանուր արտադրությունը միասին վերցրած»,- ասել է Պուտինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ