ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա կազմակերպությանը լիարժեք մասնակցությանը

ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա կազմակերպությանը լիարժեք մասնակցությանը։ Այս մասին Աստանայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ — ին լիարժեք մասնակցությանը», — ասել է Իմանգալի Տասմագամբետովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ