Իսրայելի սպառնալիքների դեպքում պատրաստ ենք անգամ լայնամասշտաբ պատերազմի. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում ուղիղ բախման Իսրայելի հետ, սակայն պատրաստ կլինի պատասխանել հրեական պետության բոլոր սպառնալիքներին՝ համաձայնելով ու չվախենալով իսլամական հանրապետությանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշել։

Աբբաս Արաղչին նշել է, որ «Իրանը պատրաստ է պատերազմի, նույնիսկ՝ լայնածավալ, բայց երկիրը դա չի ուզում»։

Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն առաջին հերթին ԱՄՆ-ի վրա է:

«Տարածաշրջանում իսրայելցիների կողմից իրականացված վայրագություններին, ինչպես նաև Լիբանանում և այլուր նրանց ջարդերին վերջ տալու ցանկացած ջանք պետք է ողջունել:

Կարծում եմ՝ Իսրայելը փորձում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ»,- ասել է Արաղչին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ