«Լվա ինքդ»-ի հետ կապված դիտարկումներ․ վարչապետը լրջագույն խնդիր է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ մի դեպքի, որին ինքն առնչվել է՝ զբոսնելով Հայաստանի բնակավայրերից մեկում։

«Չեմ նշում բնակավայրը, որովհետև այդ տեսարանները նույնիսկ ավտոմեքենայի պատուհանից նկատելի են առնվազն շատ բնակավայրերում։ Ի՞նչ էր այդ զբոսանքը․ ես քայլում էի մայթով ու քայլելու ընթացքում ստիպված էի քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև մայթերին ուղղակի շարած էին։ Մարդ կա՝ քսայուղ, ժավել է վաճառում, և ստիպված էինք սյուների արանքով ութաձև քայլելով գնալ, բայց սա ամենը չէ։

Գիտեք, որ Հայաստանում կան «Լվա ինքդ» տեղեր, որտեղ քաղաքացիները կարող են իրենց ավտոմեքենաները լվալ, որը շատ լավ է, քաղաքացին մատչելի ձևով կարող է իր մեքենաները լվանալ, բայց դրանք լվանալու համար օգտագործվում են բավականին ժամանակակից գործիքներ, որոնք ջրի շատ էական շիթ են արձակում։ Շատ դեպքերում այդ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք այդ ջրի շիթերով, դրանք դուրս են գալիս դեպի մայթ, իմ բախտը բերեց՝ որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն այստեղով անցնում է»։ Իհարկե, ես զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց հարց՝ եթե այդ մայթով վարչապետը չի քայլում, կամ ընդհանրապես ինչո՞ւ պետք է այդ պրոցեսը տեղի ունենա, որ քաղաքացին հեռվից նկատի, որ ինչ-որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց, ու այդտեղ հարց կա՝ մեկը նկատի՝ դադարեցնի, մյուսը չնկատի, դա լրջագույն պրոբլեմ Է։ Ես նկատել եմ, որ Երևանում էլ տենց իրավիճակներ կան»,- մանրամասնեց վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշեց՝ հարցը բարձրաձայնում է, որ տեսչական մարմիններն ու համապատասխան մարմինները ստուգեն այս խնդիրները, որովհետև մայթը քաղաքացիների քայլելու համար է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ