Կառավարությունն առաջարկում է արգելել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ երկրում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնք մեծամասամբ հետևանք են վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը։
Ըստ այդմ կառավարությունն առաջարկում է ավելացնել նոր պայման՝ արգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միաժամանակ, ամռանը կարգելվի «բութիկավոր» անվադողերով երթևեկելը։ Բացառություն կարվի 2024թ. համար, երբ այս կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։
ՏԿԵ նախարարը նաև պարզաբանեց, որ համասեզոնային անվադողերը ձմեռային չեն համարվի. «Ոչ ձմեռային անվադողերը սահմանված կարգով ունեն առանձին մակնիշում»։ Նախարարը նաև ասել է, թե ձմեռային անվադողերն էլ պիտի մաշված չլինեն՝ ունենան 4մմ-ից ավելի բարձրություն։
Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ։