Միջոցառման կազմակերպմանը ջրին, գինուն, բաստուրմային մեծ նշանակություն ենք հրավիրում, քան օրհներգին․ վարչապետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դավիթ Դանիելյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց պատգամավորական նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և նույն հանձնաժողովի տեղակալ Թագուհի Ղազարյանի կողմից։

Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ։

«Եթե գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում քոլեջներում և մանկապարտեզներում, նաև պարտադիր է դառնում տեղի ունեցող պարգևատրումների ժամանակ։ Կառավարությանը լիազորությունն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրության տարբերակը»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստում, այն վերադասավորելով պետական քաղաքականության տրամաբանությամբ, արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով հաջորդականությունը։

ՀՀ վարչապետն էլ ընդգծեց՝ «Ես որոշակի մասնակցություն ունեցել եմ այս նախագծի ձևավորման քաղաքական մասին։ Կարծում եմ, որ շատ կարևոր օրենսդրական նախագիծ է։

Պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ ու շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարմանը, չկա արագության ստանդարտ, ըստ տեմպի ստանդարտ, տևողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք հրավիրում, քան օրհներգին, որովհետև յութուբում հարազատ օրհներգ կա։

Իմ անձնական փորձն այն է եղել, որ ոչ մեկ չի ասել՝ բա ի՞նչ օրհներգ է հնչելու։ Սա ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով պետք է լուծենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ