Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համայնքներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաչափեր պիտի սահմանեն:
«Եվ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին վարչապետն իր հարցազրույցում անդրադարձել էր ծառայողական մեքենաների հարցին և հայտարարել դրանց թիվը կրճատելու մասին։