Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ Պաշտպանության և ԱԳ նախարարների, ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

Աստանայում ՀԱՊԿ գլխավոր գագաթնաժողովի նախօրեին տեղի է ունենում ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։

Ինչպես հաղորդում են ղազախական լրատվամիջոցները, միջոցառումների ընթացքում կքննարկվի ավելի քան 30 հարց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահությունը, անձնակազմի պատրաստումը, գիտական գործունեությունը։

Աստանայում տեղի կունենա նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Գագաթնաժողովին կմասնակցեն կազմակերպության բոլոր ղեկավարները, բացառությամբ Հայաստանի, որը տևական ժամանակ է՝ սառեցրել է իր մասնակցությունը ասոցիացիային։ Այն նախ կանցկացվի նեղ, ապա՝ ընդլայնված կազմով։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՀԱՊԿ ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր՝ հաշվի առնելով կազմակերպության պատասխանատվության գոտում և հարակից տարածքներում կայունության աճող սպառնալիքները, ինչպես նաև այլ հարցեր:

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ երկրները հետևողականորեն հանդես են գալիս հակամարտությունները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու, ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համաշխարհային հանրության ջանքերի համախմբման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ