Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Բոսնիա և Հերցեգովինային

Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը երկրի զինված ուժերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի հետ մի շարք նախագծեր կան և պայմանագիր է ստորագրվել կողմերի միջև թուրքական արտադրության 4 միավոր «Kirpi II»և 6 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք ձեռք բերելու վերաբերյալ։

Նա նշել է, որ այդ գործընթացը գտնվում է բանակցային փուլում։

Նշելով, որ բանակին է վերապահված նաև հրդեհները մարելու պարտականությունը, ՊՆ նախարարը հայտնել է, որ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ 60 հոգի կանցկացնի ուղղաթիռի օդաչուների վերապատրաստում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ