Ադրբեջանը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել․ այս անգամ թիրախում Լեհաստանի նախագահն է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին փորձել է մեղադրել Եվրոպային՝ հակադրբեջանական քաղաքականության մեջ․ այս անգամ նրա թիրախում է հայտնվել Լեհաստանը և Երևանում պաշտոնական այցով գտնվող նախագահ Անջեյ Դուդան։

Բաքվին հունից հանել է այն, որ Լեհաստանի նախագահը հանդիպել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Եվրամիության դիտորդական առաքելության լեհական պատվիրակության հետ։

Երկրի ԱԳՆ-ն, իր հերթական «դիվանագիտական ֆիասկոն» փորձելով ծածկել, «X»-ի հրապարակման մեջ Լեհաստանի քայլը համարել է անընդունելի և պատճառ հարաբերությունները սրելու համար։

«Խորապես ցավում ենք Ադրբեջանի «ռազմավարական գործընկերոջ» անընդունելի դիվանագիտական ​​«հեռադիտակային շոուին» մասնակցության համար, որը հանգեցրեց Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական գործողության»,- այս կերպ է հայտնել իր վրդովմունքը Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ