ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական մեդիայում տարածված լուրերը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։
«Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- լրատվամիջոցներին ասել է Թորոսյանը։