ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Նախագահի այլ հրամանագրերով՝
Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար:
Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: