«Դանոսչիկների» որջը պետք է ոչնչացնել

Հայաստանում հաճախ է խոսվում լյուստրացիայի անհրաժեշտության մասին, սակայն մինչև այսօր սայլը տեղից գրեթե չի շարժվում։ Մինչդեռ լյուստրացիան անհրաժեշտ է, որպեսզի բացահայտվեն ոչ միայն նախկինում, այլ նաև այսօր Հայաստանի Հանրապետության դեմ «գործ տվողների» իրական դեմքերը։

Մարդիկ լյուստրացիա ասելով հաճախ հիշում են ստալինյան ռեպրեսիաների ժամանակաշրջանը, երբ գրեթե բոլորը մեկը մյուսի դեմ «դանոսներ» էին գրում։ Մինչդեռ նման մարդկանց պակաս այսօր էլ չկա։ Այսօր էլ քիչ չեն նրանք, ովքեր օտար երկրների շահերի համար գործում են Հայաստան պետության դեմ։

Հայաստանում պետք է արմատախիլ արվի «դանոսչիկների» որջը, և այստեղ էական չէ, թե այդ որջի «աշխատակազմը» որ երկրի համար է աշխատում՝ Ռուսաստանի, թե Արևմուտքի, Չինաստանի, թե Բրազիլիայի։

Նախկինում ու այսօր Հայաստանի Հանրապետության դեմ գործող ցանկացած մարդ պետք է բացահայտվի և խստագույնս պատժվի։ Նման մարդիկ չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում, նման մարդկանց հենց հասարակությունը պետք է մերժի։ Ի դեպ, պետք է մերժվեն նաև տվյալ մարդկանց սերունդները, որպեսզի մյուսների համար դաս լինի, որ սեփական պետության դեմ ագենտություն անելը մեղմ ասած «շան տղություն» է։

Սեփական պետության դեմ գործելը նշանակում է թքել այն աղբյուրի մեջ, որտեղից ջուր ես խմում, նշանակում է խոզի պես սնունդ փնտրել աղբի մեջ։ Նման մարդիկ և նրանց սերունդները պետք է հասկանան, որ իրենք հասարակության աղբն են, հասարակության այն շերտն են, որը պետք է վերանա։

Սեփական պետության դեմ գործելը պետք է դառնա խարան։ Հայաստանի դեմ գործ տվողներ չպետք է լինեն, պետք է պատժվեն, որ ի հայտ չգան ուրիշները։ Սա ազգային անվտանգության խնդիր է, սա չլուծված հարց է, որը խոչընդոտում է երկրի առաջընթացը և զարգացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ