Նոյեմբերի 27-ին Արագածոտնի և Լոռու մարզերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Ինչպես հայտնում է Shamshayhan.com-ը, տեղացած առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ:
Ռյաթազա, Մելիք, Ծիլքար, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ տանող մի քանի գյուղերը տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույց է:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտ 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից: Մի քանի քաղաքացիների էլ Արագածոտնի և Լոռու պարեկները իրենց ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ վայր:
Ժամանած Սպիտակի ճանշինը սկսել է ճանապարհից հեռացնել ձյունն ու մերկասառույց հատվածներն էլ մշակել աղ ու ավազով: