ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հարցումներին, թե պատրաստվու՞մ է առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
«Սիրելի ՜ Գյումրեցիներ,
քանի որ շատ եք հարցնում, թե Վարչապետի կոչից հետո ես առաջադրվելու՞ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի ՞նչ եղանակով, ի ՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` չեմ կարող այդ հարցին պատասխանել։
Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։
Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնաբանություններում լինել ակտիվ»,- գրել է նա:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է նոյեմբերի 26-ին՝ նշելով, որ խնդրելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, համակիրներին, համախոհներին ինքնառաջադրվել որպես թեկնածուներ: